30 01 2019

Կոռուպցիան 2018-ին չի նահանջել. զեկույց

Կոռուպցիան 2018-ին չի նահանջել. զեկույց

Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման ամենամյա ինդեքսը:

180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 107-րդ տեղը՝ Եթովպիայի և Տանզանիայի հարևանությամբ: Հայաստանը 35 միավոր է հավաքել 100 հնարավորից:

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 6-ով, իսկ բալերն ավելացել են 2-ով: Հայաստանն առավելագույն միավոր ունեցել է 2014 թվականին՝ 37:

Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը 46-րդն է, Թուրքիան՝ 81-րդը, Ադրբեջանը՝ 122-րդը, Իրանը՝ 130-րդը: Ռուսաստանը զբաղեցնում է 135-րդ տեղը, Ուկրաինան՝ 130-րդը, Բելառուսը՝ 68-րդը, Մոլդովան և Ղազախստանը կիսում են 122-րդ հորիզոնականը:

 Թեմայի շուրջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Transparency International-ը երեկ հրապարակել է 2018-ի կոռուպցիայի ինդեքսը։ Հայաստանի համար այն = է 35-ի (105-րդ տեղ)։ 2017-ին նույնպես 35 էր (107-րդ տեղ)։ Ինդեքսի բարելավում 2018-ին չի եղել։ Վրաստանի ինդեքսը 58 է (41-րդ տեղ)։ 2017-ին 56 էր։ Ադրբեջանի ինդեքսը 25 է (152-րդ տեղ)։ 2017-ին 31 էր։»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ