26 01 2019

Արցախում կայացավ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը



Հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղիունեցավ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Ներկա էին Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի զինակից ընկերները, Քոչարյան ընտանիքի մտերիմեր և բարեկամներ։

«Մենք այսօր, ըստ նախապես ծրագրված ժամանակացույցի, իրականացնում ենք «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Քանի որ գիրքը սկսվում է Ռոբերտի՝ Արցախում անցած մանկության ու մեր անցած ճանապարհի պատմությամբ, մենք որոշել էինք առաջինն այն ներկայացնել հենց Արցախի հանրությանը։ Այստեղ այս գրքով յուրաքանչյուրն իր անցած ուղու մի մասնիկը կտեսնի, քննության կառնի կյանքի ևազատության այն գինը, որ վճարել է հայժողովուրդը՝ Արցախի, Հայաստանի և ողջ հայության հարատևման համար»,- նշեց Բելլա Քոչարյանը և հավելեց․ «Անկախ նրանից, որ Ռոբերտն այսօր անձամբ չի իրականացնում շնորհանդեսն ու ինքնագիր թողնում գրքերի վրա, գիրքն արդեն ներկայացրել է նրա ասելիքը։ Գիրքն արդեն ապրում է իր կյանքով»։

Գրքի բովանդակությունը հիմնված է Ռոբերտ Քոչարյանի կենսագրական փաստերի վրա։ Հեղինակը ներկայացրել է հասարակությանը քիչ հայտնի փաստեր ինչպես իր մանկությունից, այնպես էլ քաղաքական ուղուց՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ հետնախագահական ժամանակահատվածի վերաբերյալ։

«Գրքի վրա աշխատանքն անձի ու պատմական իրադարձությունների բացահայտման մի անվերջանալի ճանապարհ էր հիշեցնում։ Երեք տարի տևած աշխատանքի արդյունքում ես տեսա Ռոբերտ Սեդրակովիչ անհատի բազմակողմանիությունը»,- նշեց գրքի խմբագիր Իրինա Աբրամովան։

Միջոցառման ավարտին ներկաները ստացան «Կյանք և ազատություն» գրքի իրենց օրինակը։

 

Տեղեկատվական թերթիկ

«Կյանք և ազատություն» գիրքն Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականն է: Այն հետաքրքիր ստեղծագործություն է, որը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի կյանքի պատմությունը՝ սկսած մանկությունից, մինչև հետնախագահական ժամանակահատված: Գրքում ներկայացված են նյութերա նձնական արխիվներից։

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է Խորհրդային Միությունում և մինչև 34 տարեկանը կյանքը քիչ էր տարբերվում իր հասակակիցների կյանքից. Խորհրդային սովորական մանկություն, բուհ, աշխատանք, ընտանիք... 1988-ին Ղարաբաղյան շարժումը վերամիավորեց հայերին ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայասանում ու Սփյուռքում, և շուտով Քոչարյանը ստանձնեց շարժման ղեկավարի բարդ պարտականությունները:

Պատերազմն անցած ու հաղթած, հայկական չճանաչված և ճանաչված պետությունների ղեկավարիը նթերցողը կիմանա, թե ինչպես են հաղթում պատերազմներում, և ինչու է ամեն ինչ որոշվում ոչ թե թվերով, այլ անհույս քաջությամբ և հմուտ ռազմական մարտավարությամբ: 1998-ից մինչև 2008 թվականները Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության նախագահն էր: Այդ տասնամյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճեց 5 անգամ` ռեկորդային և դեռևս չգերազանցված ցուցանիշ՝ չնայած ժառանգած կործանված տնտեսությանը, նախորդած էներգետիկ ճգնաժամին ու հետպատերազմական իրադրությանը։ Քոչարյանի բարեփոխումների շնորհիվ արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորվեցին, Հայաստանն ամրապնդեց դիրքերն արտաքին քաղաքական հարաբերություններում, թարմացան Հայատսան-սփյուռք կապերը, Հայաստանի ժողովուրդը սկսեց անհամեմատ ավելի լավ ապրել։

Հայաստանում նախագահության տարիների վերաբերյալ չբացահայտված տեղեկությունները ներկայացված են գրքի համապատասխան բաժիններում։

Նախագահական տարիներին հաջորդում են, Քոչարյանի խոսքով, խաղաղության, անձնական կյանքով ապրելու, ընտանիքով զբաղվելու տարիները։

Գիրքն ավարտվում է հետգրությամբ․ «Ես մտադիր չէի քաղաքականություն վերադառնալ։ Համարում էի, որ շրջել եմ այդ պատմության վերջին էջը ու վերջակետ դրել։ բայց, ինչպես պարզվեց, երբեմն քաղաքականությունն ինքն է վերադառնում քեզ մոտ։ Չգիտեմ՝ ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, բայց ես պատրաստ եմ պայքարել, և կարող է պարզվել, որ այս գրքում նոր գլուխ է հայտնվելու

30 օգոստոսի, 2018 թվական»։

Այսպես է եզրափակվում մոտ 500 էջ ծավալով գիրքը՝ լի անձնական ապրումներով, փորձությունների ու ձեռքբերումների մասին՝ հասարակությանը դեռևս չներկայացված նյութերով։

«Կյանք և ազատություն» գիրքը հրատարակել է ռուսաստանյան «Ալպինա փաբլիշերս» ընկերությունը։ Վաճառքում այն հայտնվել է 2019 թվականի հունվարին, և առաջին խմբաքանակն ամբողջությամբ սպառվել է 3 շաբաթվա ընթացքում։ 

Գրքի լեզուն ռուսերեն է, հայերեն տարբերակը լույս կտեսնի 2019թ․ փետրվարին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ