25 01 2019

Պարգևավճարային չտեսությունից մինչև մամուլի ազատության դեմ արշավ. ակտիվ ֆեյսբուք

Պարգևավճարային չտեսությունից մինչև մամուլի ազատության դեմ արշավ. ակտիվ ֆեյսբուք

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինքնապարգևատրումների թեմային վերջ դնելու համար մի քանի հարց տամ դրանց հեղինակներին՝ թող մտածեն.

- իսկապես կարծում եք, որ վաստակե՞լ եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգևների մասին

- ժամանակին գործի գալու համար ղեկավար - տեղակալ - քարտուղարուհիները հերոսությո՞ւն են արել

- հիշել եք արդյոք գոնե ձեր ծնողների կամ այն թոշակառուների մասին, ովքեր կայացրել են մեր երկիրը, եթե այո, ապա համեմատե՞լ եք արդյոք այն գրոշները, որոնցով նրանք պիտի տարեմուտ նշեին ձեր յոթանիշ թվերի հետ

- ինչպե՞ս է գոյատեւում սահմանին ձեր հանգիստը պահող զինվորի ընտանիքը

- ո՞ր պարգեւավճարով կարելի է փակել համատարած թշվառության արդյունքում գոյացած «պարտքի մատյանները» խանութներում

- արդյոք ինքնապարգեւատրմամբ կզբաղվեի՞ն Արամ Մանուկյանն ու իր զինակիցները՝ առաջին, Ալեքսանդր Մյասնիկյանն ու իր թիմակիցները՝ երկրորդ եւ Վազգեն Սարգսյանն ու իր տեսակը ներկայացնողները՝ երրորդ հանրապետությունները կայացնելիս եւ Արցախն ազատագրելիս

- բա ասում էիք ժողովուրդն է որոշելու ամեն ինչ

Բարի գիշեր եմ մաղթում բոլոր նրանց, ում խիղճը թույլ կտա քնել»:

Հարություն Հարությունյանը իր էջում գրել է.

«Փորձագետները արդեն բացահայտ խոսում են ոչ թե պատերազմի, այլ պարտության, ստորացուցիչ պարտության մասին: Ես երբեք պատերազմի կողմնակից չեմ եղել, այդ տեսակից չեմ, բայց կա և ընդունում ե մի բանաձև, որը անառարկելի է. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: Ի՞նչ ունենք մենք դուխովների հեղափոխությունից հետ: Ատելություն հասարակության ներսում, արցախյան պատերազմի հերոսների մեկուսացում, մյուսներին՝ սսկվելու համար բացված քրեական գործեր, անդարդների խրախճանքների շարք....հասել ենք մի կետի երբ մարդուն կալանավորելու համար շամպայն են բացում, քեֆ անում և սա այն դեպքում, երբ ոչ հեռավոր անցյալում, երբ կալանավոր էր ազատվում, թաղեցիներով հավաքվում գնում էին աչքալուսանքի իսկ երբ կալանավորում էին հարևաններով, բարեկամներով կալանավորի ընտանիքին աջակցում էին, դուխ էին տալիս: Հասել ենք մի կետի, երբ Ֆեմիդան խեղդվում է կոյուղաջրերում, ձեռք գցող չկա, իսկ նրա արձանի մոտ երդվում են: Արձանին էլ են խաբում: Դուխով են խաբում:

Հասել ենք մի կետի երբ Հայաստանի մի մասնիկի՝ Արցախի շուրջ օղակը սեղմվում է, մենք օրակարգը շեղելու համար հազար ու մի թեմաներ ենք շրջանառության մեջ գցում՝ մարտի-1, ինքնապարգևատրումներ, տնտեսկան աճի մասին կեղծ վերլուծություններ, ում ժամանակ գազը քանի տոկոս թանկացավ, առանց մանրամասնելու թե ինչո՞ւ այդպես եղավ և այլն : Հասել ենք մի կետի, երբ հրճվում ենք, որ խորհրդարանում ընդդիմություն չկա և 131 կողմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվում, որ երկրորդ կարծիքը դիտարկվում է պատվեր կամ ուղղակի սրիկայություն, որ առանց մրցույթի, մեկ աղբյուրից կատարված գնումները քննարկման ենթական չեն իսկ եթե դեմ ես, ուրեմն հակահեղափոխական ես: Մամուլի վրա հարձակումները որակվում է նորմալ, մասնագիտական հ/կ ները, որ նախկինում չէին դադարում քննադատելուց հիմա խորհրդավոր լռում են և անթաքույց համաձայն են: Մշակույթը մորթում ենք, սփյուռքը արհամարհում... Աշխարհի մեծերը քարտեզը դրել, ձևում են, մեջ-մեջ անում, մենք մեր բազառը իրար մեջ ենք տանում, խուժան կռիվ, որ հատուկ է անմեղսունակներին:

Այնքան անմեղսունակ, որ մի մասը ուրախանում է թե տեսեք Նիկոլին Ալիևը դեմ ա տվել, իսկ մյուս մասը՝ տեսեք մեր Նիկոլը Ալիևին Հայաստանի պատմության գիրք է տվել: Այնքան անմեղսունակ, որ չեն չենք ուզում հասկանալ Ալիևը մեզ՝ բոլորիս, ողջ հայությանն է դեմ տվել պատին ու ժպտում է: Հայաստանում քաղաքական համակարգը գլխատվեց, հերթը կառավարման համակարգինն է, այն խելահեղ արագությամբ փոշիացվում է: Ինչի՞ համար, ու՞մ համար, ում է դա ձեռնտու... Եթե շաբաթներ առաջ այս հարցի պատասխանը փնտրվում էր, այսօր արդեն այն պարզաջրվում է. Արտերկրի փորձագետները, վերլուծաբանները, ոչ պաշտոնական խոսնակները, արդեն բացահայտ խոսում են ոչ թե պատերազմի, այլ պարտության, ստորացուցիչ պարտության մասին: Բայց իմացեք, Արցախով չի վերջանալու այս ամենը, թուրքական ստամոքսը ընդարձակվելու հատկություն ունի: Այդպես եղել է, այդպես կա, այդպես լինելու է: 

Ես երբեք պատերազմի կողմնակից չեմ եղել, այդ տեսակից չեմ, բայց կա և ընդունում ե մի բանաձև, որը անառարկելի է. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:Իսկ մեր մոտ գերիշխում և ավելի թափ է հավաքում ատելությունն ու անհանդուրժողականությունը: Դրա դեմն առնելու մի տարբերակ կա և դա կարող է անել միայն մեկ մարդ՝ նա ով սերմանել է: Որքան էլ, որ դժվար լինի հետքայլ անելը, այդ քայլը պետք է արվի: Հիմա մեզ համախմբվելու և ուժերը մեկտեղելու այլընտրանք չկա: Կամ...կամ: Իսկ հետո կարևելի է նստել և հասկանալ մնացածը: Եթե դա չեղավ, ոչ ոք թող չկարծի թե ազատվելու է դատաստանից: Սահմանագլխին իջնելու է արգելափակոցը, նույնիսկ ինքնաթիռները փրկություն չեն: Հայը «Նեմեսիս» հեղինակած և մարսած ազգ է: Դրան չպետք է հասնենք:

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մամուլի ազատության դեմ սկսվել է կազմակերպված արշավ՝ հայտնի մասնակիցներով ու ակնհայտ նպատակով։ Իրականում եղած օրենսդրությունն էլ է բավարար կոնկրետ անձին ու կոնկրետ կազմակերպությանը վնասած կեղծ տեղեկատվության համար պատժելու։ Բայց չէ՝ նախկին լրագրողները, որոնք վայրկենաբար դարձան ազգով մտահոգ քաղաքական գործիչներ, ուզում են արտադատարանական մեխանիզմներ ստեղծել, միգուցե նաեւ վերականգնել գրաքննությունն ու հավատաքննությունը»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

«Պարգևավճարային չտեսությունը և Փաշինյանի օմբուդսմենությունը

ՀՀ վարչապետի ժնևյան արտահերթ ուղիղ եթերը,որը նվիրված էր պարգևավճարներին ապացույցն է այն բանի,որ մարզերի և գերատեսչությունների բյուջեների տարրական գրպանման դաբռոն հենց վարչապետն է տվել...Այլ կերպ չի կարելի մեկնաբանել նրա շատ վատ ստացված "օմբուդսմենությունը" այդ արարքի նկատմամբ...Պարոն Փաշինյանը պետք է հասկանա,որ այն ինչ ինքն ասում է չի նշանակում,որ ճշմարտության վերջն է...Ո՞վ է նրան ասել,որ պարգևավճարները աշխատավարձի մաս են...Այդպիսի բան չկա...Պարգևավճարները պարտադիր չեն և կարող են չտրամադրվել...Ժողովրդուրն այն անվանում է "13-րդ աշխատավարձ"...Գոնե դա պետք է հուշեր,որ բարոյականությունից ելնելով այդ պարգևավճարը պետք է ստանային նրանք,ովքեր 1 տարի աշխատել են,այլ ոչ թե գյոռմամիշ և չտես որոշ պաշտոնյաների պես,որոնք պարգևատրում են իրենց ու իրենց շրջապատին՝ աշխատելով ընդամենը 3-8 ամիս...

Իշխանական զավեշտներից է նաև այն,որ որոշ մարզպետներ կրկնակի պարգևավճարներ են տվել իրենք իրենց և շրջապատին... Երևում է ամանորի սեղանը զարդարելու համար գումարի պակաս են ունեցել...Պարոն Փաշինյանը պարգևավճար տրամադրելը պայմանավորում էր նաև կոռուպցիայի դեմ պայքարով և լավ մասնագետներին պետական համակարգում պահելով,որոնք,իբրև թե ոչ պետական համակարգում աշխատելիս մի քանի միլիոն դրամ են ստացել,իսկ տեղափոխվելով մարզպետարաններ կամ պետական հիմնարկներ 600 հազար դրամ են ստանում....Հետաքրքիր է,"ՔՊ"-կան ո՞ր մարզպետներն են ու իրենց կողմից դրամական պարգև ստացած իրենց շրջապատներն են ոչ պետական սեկտորից պետական տեղափոխվել,որ նախկինում ստացել են մի քանի միլիոն դրամ աշխատավարձ...Նախկին գյուղապետը,նախկին ուսուցիչը,թե ո՞վ...Չեմ ասում,որ Փաշինյանի ասած մասնագետներ չեն ներգրավվել պետական համակարգում...

Բայց նրանք մի քանիսն են,համոզված եմ...Իսկ եթե գլոբալ...Եթե որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում աշխատել պետական համակարգումում,ապա ինչպես ասում են՝"Скатертью дорожка...Свято место пусто не бывает..." Օրինակ,հետաքրքիր է,այդ ինչ մասնագետ է ՊԵԿ նախագահի գործավարուհին,որ Հայաստանի նման երկրում նրան վճարվել է 2 մլն. 763 000 դրամ պարգևավճար...Չլինի ՊԵԿ նախագահի գործավարուհին Օքսֆորդի կամ վատագույն դեպքում Լոմոնոսովի անվան համալսարաններն է ավարտել...Հետաքրքիր է,այդ ինչպես է նա պատասխանում հեռախոզանագերին կամ սուրճ մատուցում,որ ՊԵԿ նախագահը նրան պարգևատրել է 5,7 հազար դոլարով...Կամ ՊԵԿ նախագահի խոսնակը,ում "ուվաժաեմի շեֆը" պարգևատրել է 2 մլն 30.000 դրամով...Այդ ինչպիսի՞ հաղորդագրություններ է նա պատրաստում ՊԵկ նախագահի համար,որ ՊԵԿ նախագահը այդպես առատաձեռն է գտնվել նրա հանդեպ...Այս երկու ,հավանական է,տիկնանց կողքին ուղղակի "հրեշտակ" է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդականը,ով ստացել է ընդամենը 1 մլն 574 000 դրամ...Երևի լավ խորհուրդներ չի տալիս պատրոնին...Իսկ այ,գործավարուհին և մամլո խոսնակը տաժանակիր աշխատում են և հայաստանյան պայմաններում "Ջենիֆեր Լոպեսյան" հոնորարներ ստանում...

Նույն խայտառակ իրավիճակն է Երևանի քաղաքապետարանում...Ինչպե՞ս կարելի է իշխանության գալ 2018 թ-ի սեպտեմբերին և նույն թվականի դեկտեմբերին մոտ1 միլիոն դոլարի պարգևներ վճարել ու ընդդիմանալ բացահայտել,թե ովքեր են արժանացել պարգևավճարների... Դե սրանց կողքին մարզպետները և նրանց "քիփիլիկ" շրջապատները հրեշտակներ են երևում...Ավելի լավ կլիներ,եթե պարոն Փաշինայնը լռեր...Շատ վատ ստացվեց "պարգևավճարային" օմբուդսմենությունը նրա մոտ...Այո՛,պարգևավճարներ տալով օրենք չի խախտվել...Բայց մենք միայն օրենքներով չենք շարժվում...Կան չգրված՝բարոյականության նորմեր,որոնք շատ կոպիտ են խախտվել այս պարգևավճարները տրամադրելիս...Նախորդները կորցրեցին իշխանությունը հենց այդ պատճառով...Գրեթե ամեն ինչ անում էին օրենքով՝թքած ունենալով բարոյականության նորմերի և մարդկային արժանապատվության վրա...Պատսախանը ստացան 2018 թ-ի գարնանը,որը,հուսամ, պետք է դաս լինի նոր իշխանությունների համար...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ