23 01 2019

4 կարծիք՝ մարտի 1-ի և մարտիմեկյան դեպքերով ֆիլմերի մասին

4 կարծիք՝ մարտի 1-ի և մարտիմեկյան դեպքերով ֆիլմերի մասին

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Զոհերի իրավահաջորդների վիշտը մանիպուլացվում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

ԱԱԾ ու ՀՔԾ պետերը կրկին գործուղել էին փաստաբան Վահե Գրիգորյանին Ազատություն ռադիոկայան, որ փարձագետի դիմակի տակ Ռոբերտ Քոչարյանի կալանվորման երկարացնելը արդարացնի։  Եվ ահա, Վահե Գրիգորյանը ուղղակի իր մասանգիտական դիրքերից նահանջում է՝ Քոչարյանին վերագրելով մի հանցանք՝ մարտի մեկի սպանութունները, որը նրա դեմ հարուցված մեղադրանքում չկա, ասելով թե մարտի մեկի «Տուժողի իրավահաջորդների դիրքորոշումն այն է, որ նախաքննության սկզբնական շրջանում ամենաբարձր ազդեցությունը, ամենալուրջ ազդեցությունը մնացած գործի մասնակիցների նկատմամբ ունենալու պոտենցիալ ունեցող մասնակիցը՝ Ռոբերտ Քոչարյանը, պիտի կալանքի տակ գտնվի։ 

Հայտնի է որ Քոչարյանի դեմ որևէ գործ չկա մարտի 1֊ի զոհերի հետ կապված, ինչքան էլ զոհերի իրավահաջորդները իրենց կորուստը կապեն օրվա իշխանության հետ, մանավանդ որ զոհերից շատերը ցուցարների մեջ են եղել։ Եթե ամեն զոհի իրավահաջորդի զգացմունքերը պետք է հաշվի առնվի, ապա բազմաթիվ ընտնիքներ իրենց հարազատի մահը հաճախ կապում են այս կամ այն հանգամանքի, այս կամ այն մարդու հետ առնչության հետ, ու ձեռները տաս, կկալանավորեն, ավելին, ոմանք էլ կարող է սպանեն ինչ որ մեկին։

Հիշում եմ, 1995֊ականներին ծանոթներից մեկը Ռուսաստանից ապարնք բերելիս վթարի ենթարկվեց, մահացավ, նրա հայրը հայհոյում էր Տեր֊Պետրոսյանին որ իր որդուն պանդուխտ դարձրեց։ Նրա ձեռքը լիներ, Տեր֊Պետրոսանին կնստացներ։ Ահա թե ինչ աբսուրդի կարող է հասցնել տուժողի իրավահաջորդի ցանկություններն օգտագործելը իրավական գործընթացներում։  Վահե Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների պահանջները այս պահին պատահական չի խաղարկում, նա տեսնելով թե ինչպես հասարակության վրա ազդեց ցմահ դատապարտված Մհեր Ենոքանի ներման հետ կապված տուժողի իրավահաջորդների՝ Աղաջանովների վիշտը, ինքն էլ իր խմբակային շահերից ելնելով հասարկությունը մանիպուլացնում է Քոչարյանի դեմ օգտգործելով մարտի մեկի տուժողների իրավահաջորդների վիշտը։ 

Բայց այստեղ նաև լրագրային էթիկայի հարց կա, Ազատության լրագրողը ոչ մի տեղ չի ասում, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ մի առնչություն չունի մարտի մեկի սպանությունների հետ, որ նա չի մեղադրվում այդ սպանությունների մեջ, հետևաբար նրա կալանքի հարցում տուժողի իրավահաջորդ մեջ բերելը աբսուրդ է։ 

Լրագրղը նաև չի ասում որ հայտնի գաղտնազերծված հեռախոսազրույցից պարզվում է, որ ՀՔԾ և ԱԱԾ֊ը պետերը Վահե Գրգորյանին օգտագործում են որ իրենց դիրքորոշումները տարածի փարձագետի անվան տակ։ 

Ահա այդ խոսակցությունը ՀՔԾ֊ի պետ Սասուն Խաչատրյան. ««Ընկեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան: Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընգեր ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի»։ ԱԱԾ պետ Վանեցյանը պատասխանում է. «Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես փորձագետ»: Թվում էր թե գաղտնազերծված հեռախոսազրույցից հետո Վահե Գրիգորյանը արդեն «ծակվել է» և ԱԱԾ֊ն Ազատությանը պետք է պաս տար մեկ այլ իրավաբան որ անկախ փորձագետի անվան տակ հարցազրույց տար։ 

Բայց չէ, հասարակությունը զգայուն չի այսպիսի հարցերի նկատմամբ, և «ծակված» փորձագետը կարող է կրկին օգտագործվել։ Ազատությունը Վահե Գրիգորյանին հրավիրել էր մի նպատակով՝ որ Քոչարյանի կալանավորումը արդարացնի «անկախ դիրքորոշման» տեսանյունից։ Գաղտնալսված ձայնագրությունից իմացանք, որ Վահե Գրիգորյանը ԱԱԾ֊ի մարդն է, իսկ այն որ Ազատությունն էլ ԱԱԾ֊ի խոսափողն է, գաղտնալսումի կարիք չկա, դա շատ ակնհայտ է։ 

«Ազատություն» ռադիոկայանը բարձր է գնահատում լրագրության անվան տակ այս կամ այն խմբակային շահերն առաջ տանելը, այդպես գնահատել է նաև այս հարցազրույցը վարող լրագրողին Կառլեն Ասլանյանին նրան շնորհելով «Ազատություն» ռադիոյի նախագահի մրցանակ»։

 Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Թե բա Մարտի 1-ի մասին նոր ֆիլմը միակողմանիա, Քոչարյաննա պատվիրել և այլն։

Ուրեմն՝ երբ 10 տարի ձեզ կերցնում էին միակողմանի, հակաքոչարյանական քարոզչությամբ դա նորմալ էր։ Հիմա մյուս կողմի կարծիք եք լսում՝ հիստերիայի մեջ եք ընկնում, միանգամից կեղծիքա և սուտ։ Մեղմիկներ ջան, եթե դուք ձեր համար Քոչարյանին արդեն դատել, պրծել եք, դա ձեր անձնական պրոբլեմնա և իրավունքը։ Բայց թույլ տվեք մյուս կողմն էլ ներկայացնի իր տեսակետը այդ ողբերգական իրադարձությունների մասին։ Ով խելք ու էլեմենտար տրամաբանություն ունի՝ ինքը կնայի ու կորոշի՝ որտեղա սուտ, որտեղ ճիշտ։

Մնացածը թող պարզի քննությունը և դատարանը։ Կարող է մեկ էլ պարզվի, որ դուք եք 10 տարի սխալ ինֆորմացիա ստացել ու սխալ կարծիքներ կազմել»։ 

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ ««Մարտի 1»-ի հարցը հիմա ավելի ակտուալ և քննարկվող թեմա է դարձել, քան Արցախի` իրականում Հայաստանի գոյության հարցը:

Իսկ Արցախի հարցը գնալով ավելի է լրջանում Ադրբեջանի ոգևորության ու Հայաստանի անգետության ֆոնին: Փաստորեն, մենք Արցախի բանակցությունների մասին ինֆորմացիոն շրջափակման մեջ ենք հայտնվել և շրջափակման մեխանիզմներից մեկը Մարտի 1-ի հարցը թոփ թեմա դարձնելն է:

Սակայն այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, 2008թ. թվականի դեպքերը Ղարաբաղի խնդրի կոնտեքստը ունեին` Տեր-Պետրոսյանն երբեք չէր թագցնում, որ փորձում էր իշխանության գալ այդ խնդիրն իրեն և մեզ հայտնի եղանակով լուծելու համար:

Պատահական չի, որ այսօր Արցախի խնդրում ակտիվ գաղտնի բանակցությունների ֆոնին զուգահեռ ակտիվացել է նաև «Մարտի 1»-ի հարցը: Փաստորեն, «2008-ին Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, իսկ հակառակ կարծիք ունեցողները` սխալ»- սա է Արցախի հարցի շուրջ ընթացող ակտիվ բանակցությունների ֆոնին «Մարտի 1» խնդրի ակտուալացման մեսիջը:

Ամենացավալին այն է, որ Արցախի խնդրի կոնտեքստում «Մարտի 1» -ի ակտուալացումը իր մեջ նոր «Մարտի 1» մեկ է պարունակում ու մենք մոտենում ենք այդ կետին:

Հ.Գ. «Մարտի 1» -ը օբյեկտիվորեն կարող է քննվել այն ժամանակ, երբ դրա կողմերից ոչ մեկը` Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին չլինեն և չունենան դատավարության վրա ազդելու լծակներ: Բայց այսօր օրակարգում Արցախի հարցն է»:

Վահան Իշխանյանը գրում է․ «Հեղափոխության նոր «ձեռքբերումը». հանրային հեռուստատեսությունը օգտագործվում է կեղծիք տարածելու համար

Հանրային հեռուստատեսությունը ցուցադրելով 2008֊ին Լևոն Տեր֊Պետրոսյանի շտաբի քարոզչական խմբի ներկայացուցիչ Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը կեղծիք տարածելու նախաձեռնություն է վերցնում։

Ֆիլմը վերից վար կեղծիք է, ու նպատակն է մարտի մեկի զոհերի համար պատասխանատվությունը Լևոն Տեր֊Պետրոսյանի շտաբի վրայից մաքրել ու ամբողջ մեղքը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա։ Կեղծարարության մի քանի օրինակ. ֆիլմում ոչ մի տեղ չի խոսում ցուցարաների կողմից ոստիկաններին հարվածելու, նրանց վրա քարեր ու մոլոտովի կոկտեյլներ նետելու, հրազենով կրակելու, մեքենաներ վառելու մասին։ Ապա ոստիկանների սպանության որևէ կասկած կամ պատասխանատվություն ցուցարարների վրայից հանելու համար, ֆիլմը սարքում է, թե իբր ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանն ինքնասպան է եղել, իբր նռնակ է ձեռքի մեջ պայթել, իսկ զինծառայող Տիգրան Աբգարյանին իբր ոստիկանները հատուկ են սպանել, որ Քոչարյանը արտակարգ դրություն մտցնի։

Բացի այդ, էթիկայի խախտում է որ ֆիլում օգտագործվել են Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված 2008թ. մարտի 1-2 դեպքերը ուսումնասիրող փորձագիտական փաստահավաք խմբի հարցերին տված ոստիկանների ու զինվորականների պատասխանների տեսագրությունները. այդ սպաները վստահելով փաստահավաք խմբին՝ տեսախցիկի առաջ խոսել էին կարծելով թե մարտի մեկի բացահայտմանն են օգնում, և ոչ թե որ այդ նկարհանումներն կամայական ձևով օգտագործելու են ԼՏՊ֊ի թայֆայի շահերի համար։

ֆիլմի մասին ավելի մանրամասն տես մեկնաբանությունում բերված հղման մեջ՝ «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ