21 01 2019

Ուշագրավ ռեպորտաժ՝ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռից



Բաշկորտոստանի Սիբայ քաղաքից աշակերտ Արսլան Կաիպկուլովը, ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել էր շրջել նախագահական Իլ-96-300 ինքնաթիռով, YouTube-ի իր ալիքում ուշագրավ հոլովակ է հրապարակել օդանավի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ նշելով, որ մոտ 3 րոպե տևողությամբ տեսանյութում աշակերտը պատմում է այն մասին, որ իր համար մեծ պատիվ է նման գաղտնի օբյեկտում լինելն ու նկարահանում իրականացնելը:

Ըստ Արսլանի՝ ինքնաթիռն ավելի շատ նման է արտասովոր նախագծմամբ ահռելի բնակարանի:

Դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը տեղեկացել էր ծանր հիվանդություն ունեցող Արսլանի՝ նախագահական օդանավում լինելու ցանկության մասին: Արդյունքում ՌԴ նախագահը կատարել է ավիամոդելավորմամբ տարված դեռահասի երազանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ