21 01 2019

Հզոր պայթյուն՝ Մեքսիկայում․ կա 85 զոհ

Հզոր պայթյուն՝ Մեքսիկայում․ կա 85 զոհ

Մեքսիկայի Իդալգո նահանգում պայթյուն է որոտացել։ Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Մեքսիկայի առողջապահության նախարարին։

«Ավելի վաղ հաղորդվում էր 79 զոհի մասին, ավելացել են ևս վեցը», - ասել է նախարարը՝ նշելով, որ պայթյունից հետո 58 մարդ դեռ հոսպիտալացված է:

Հզոր պայթյունը որոտացել է հունվարի 19-ի գիշեր Տուսպան Տուլա գազատարում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածով՝ միջադեպի պատճառը վառելիքի արտահոսքն է եղել: Այդ ամենը տեղի է ունեցել այն պահին, երբ տարածքում 350 մարդ է հավաքված եղել, որոնք եկել էին ապօրինաբար վառելիք տանելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ