20 01 2019

300 «դեղին բաճկոնավոր» է բերման ենթարկվել․ տեսանյութ



Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 19-ի «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերի ժամանակ բերման են ենթարկել 300 մարդու: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունյեսը BFM հեռուստաընկերության եթերում, գրում է РИА Новости-ն։

Նունյեսը նշել է, որ բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները բախվել են աննախադեպ բռնության՝ կրկին արդարացրել է իրավապահների կողմից ռետինե փամփուշտների կիրառումը: «Եթե ոստիկանությունը չօգտագործի դրանք, նա չի հաղթահարի բռնության այդ ալիքը»,-նշել է պետքարտուղարը։

Համաձայն Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալների՝ հունվարի 19-ին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 84 000 մարդ: Նոր հարկերի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Փարիզում, Տուլուզում, Բորդոյում, Մարսելում, Ռուանում և այլ քաղաքներում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ