19 01 2019

Զիբիլը հավաքեք՝ ստաստուս գրելու փոխարեն․ Դավիթ Խաժակյան

Զիբիլը հավաքեք՝ ստաստուս գրելու փոխարեն․ Դավիթ Խաժակյան

Պարոն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք ստատուսագիր թաղապետի տեղակալին։ Այս մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Դիմում եմ քաղաքապետ Հայկ Մարությանին վարչական շրջաններից մեկի ղեկավարի տեղակալի ֆեյսբուքյան ամենժամյա գրառումների վերաբերյալ: Այդ անձը ինչպես չհասկացավ, որ ավագանու նիստերի դահլիճը այն վայրը չէ, որտեղ կարելի է կեպկայով եւ արեւային ակնոցներով ներկայանալ, այդպես էլ չհասկացավ, որ իրենից` թե անձնապես թե ի պաշտոնե շատ հեռու է խոսելը ԼՀԿ-ի եւ նրա ղեկավարի մասին: Այդ անձը քաղաքական որակումներ է թույլ տալիս ԼՀԿ-ի հասցեին իր էջում, հաշվի չառնելով, որ հանդիսանում է քաղաքապետարանի աշխատակազմի առաջնային օղակներից մեկի ներկայացուցիչը:

Պարոն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք ստատուսագիր թաղապետի տեղակալին, քանզի քաղաքական պատասխանատուն դուք եք եւ իմ արձագանքն էլ այդ անձի վարքագծին լինելու է ուղղված իր քաղաքական պատասխանատուին` Ձեզ:

Հ. Գ. Վարչապետին լսեք և զիբիլը հավաքեք ստաստուս գրելու փոխարեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ