19 01 2019

Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին

Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ ընկերներիցս մեկը հետաքրքիր հոդված էր գրել 90-ականների սպանությունների ու վայրագությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի բեսպրեդելի, մամուլի նկատմամբ ոտնձգությունների, կրիմինալ բանդաների ստեղծման ու թալանի մասին։ Ցավոք սրտի թվարկվածի վերաբերյալ համացանցում քիչ նյութեր են պահպանված:

Մերօրյա իրականության մեջ անընդհատ խոսում են սպանությունների, թալանի և արատավոր երևույթների մասին: Տպավորություն է, որ մեր պատմությունը սկսվում և վերջանում է 1998-2008 թվականներով:

Ներկայացնում եմ ԼՏՊ-ի ժամանակաշրջանում տեղի ունեցող սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին հակիրճ տեղեկատվություն:

1. Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք փակվեց ՀՅԴ կուսակցությունը և Երկիր թերթը։ Սա ուղիղ հարված էր ժողովրդավարությանը ու խոսքի ազատությանը, կարծում եմ՝ նման գործելաոճը լրատվամիջոցի և կուսակցության նկատմամբ բնորոշ է ավազակապետությանը:

2.Վանո Սիրադեղյանի միջոցով Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ստեղծումը ևս պատճառ հանդիսացավ մի շարք քաղաքական սպանությունների և մահափորձերի համար։ Մասնավորապես՝ Հովհաննես Սուքիասյանի և Համբարձում Ղանդիլյանի սպանությունները, Կիմ Բալայանի, Սերժ Ջիլավյանի մահափորձերը:

3.Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության պետ Ռոմեն Ղազարյանը՝ գեներալ Բուդոն, որը վայելում էր Լևոն Տեր-Պետրոսյանի բարձր հովանավորչությունը, մեղադրվում էր տարբեր հանցագործությունների մեջ:

4. Կայացան նաև Նաիրիտի, Մեծամորի ատոմակայանի և մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների փակումը, վաճառքը և թալանը, ինչի արդյունքում ունեցանք բազմաթիվ չգործարկվող գործարաններ, հոսանքազուրկ բնակավայրեր, փայտի վառարաններ, կտրոնով հացի ու նավթի հերթեր, ծառահատումներ, գործազրկություն, աղքատություն, սով, արտագաղթ:

Այս ամենի հետ փոխկապակցված է նաև Լևոն Տեր- Պետրոսյանի շրջապատի կողմից իրականացրած սեփականաշնորհման գործընթացը, որի արդյունքում սննկացան տասնյակ հազարավոր քաղաքացիններ, իսկ պետական ունեցվածքը հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի ձեռքում:

5. Առաջին անգամ բանակը օգտագործվեց քաղաքացիների դեմ 1996թ հետընտրական գործընթացներում:

1996թ․-ի նախագահական ընտրությունների ընթացքում իրականացված ընտրակեղծիքներն ու բռնությունները, որոնց արդյունքում ձայների մեծամասնություն ստացած Վազգեն Մանուկյանից ԼՏՊ-ն խլեց նրա քվեները, իսկ բողոքի դուրս ելած քաղաքացիների դեմ տանկեր դուրս բերվեց՝ փաստացի իրականացնելով սահմանադրական կարգի տապալում: Շարունակելի…

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ