19 01 2019

Հայհոյանքներ, կոտրված գույք՝ հոգեբուժարանում. Shamshyan.com

Հայհոյանքներ, կոտրված գույք՝ հոգեբուժարանում. Shamshyan.com

Հունվարի 17-ին արտակաւրգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Ավան հոգեկան առողջության կենտրոնի հերթապահ բժիշկը և հայտնել, որ առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները փչացրել են գույքը, հայհոյանքներ հնչեցրել, հարվածել սանիտարին և հրաժարվում են դուրս գալ շենքից:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգով առողջության կենտրոն է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ Աճառյան 1-ին նրբանցքի 21 շենքում գործող Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկներ, Երևան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Ռազմիկ Թորոսյանը, 24-ամյա Նորիկ Միրզոյանը, 19-ամյա Դավիթ Մելոյանը, 24-ամյա Էդգար Փափազյանը և 23-ամյա Գոռ Ռաֆայելյանը 2-րդ հարկում գտնվող 1-ին բաժանմունքի իրենց հիվանդասենյակի ջահը կոտրել են, պատռել բարձերը և տակնուվրա արել հիվանդասենյակը:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ