15 01 2019

Ե՞րբ է Պուտինը մամուլ կարդում և կանխիկ գումար ծախսում

Ե՞րբ է Պուտինը մամուլ կարդում և կանխիկ գումար ծախսում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է կարդում թարմ մամուլը և համացանցի լուրերը։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն՝ հղում տալով խոսնակի՝ Агументы и факты պարբերականին տված հարցազրույցին։

«Կրեմլում և Նոր Օգարյովում նախագահի սեղանին կամ ընդունարանում գրեթե բոլոր թերթերը եւ ամսագրերը կան: Նա դրանցից շատերը կարդում է: Կարդում է նաեւ ինքնաթիռում, քանի որ նրա համար դա փաստացի եւս մեկ տուն է: Չի խուսափում նաեւ համացանցից, անձամբ նայում է լուրերը», - «ԱիՖ»-ին տված հարցազրույցում ասել է Պեսկովը՝ հավելելով, որ համացանցը գործում է  նաև նախագահական ինքնաթիռում:

«Բացի այդ մամուլի ծառայությունը նախագահի համար տարբեր տեղեկատվա-վերլուծական նյութեր է պատրաստում: Ամեն օր երկրի ղեկավարի համար հեռուստալուրերի ծաղկաքաղ է արվում, հեռուստատեսային դայջեստ, որը նա դիտում է, երբ ժամանակ ունի. երբեմն, երբ մեքենայում է կամ ինքնաթիռում, երբեմն՝ արդեն գիշերը տանը», - նշել է Պեսկովը:

«Երբեմն նա ինչ-որ մեկից իմանում է այս կամ այն հաղորդումների կամ լուրերի մասին եւ հանձնարարում է իր համար ծաղկաքաղ պատրաստել: Տեղեկատվության ծառայողական աղբյուրների քանակը նույնպես շատ մեծ է. դրանք նախարարություններ եւ գերատեսչություններ են, հատուկ ծատռայություններ եւ այլն», - հավելել է նա:

Հարցազրույցում Պեսկովը նաև հայտնել է, թե երբ է Պուտինը կանխիկ գումար օգտագործում։

«Նման բան տեղի է ունենում տարվա մեջ մեկ-երկու անգամ: Երբ նա, օրինակ, դահուկ է քշում և մտնում լեռնային սրճարան, որտեղ վճարելու համար պետք է կանխիկ գումար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին` արդյո՞ք ՌԴ նախագահն իր մոտ կանխիկ գումար պահում է, թե՞ ոչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ