14 01 2019

Երևանում հեղուկ գազ չկա

Երևանում հեղուկ գազ չկա

Երևանում հեղուկ գազի դեֆիցիտ է։ Շատ վարորդներ դժգոհություն են հայտնում համացանցում։ Նրանցից փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է. «Երևանում հեղուկ գազ չկա: Համենայնդեպս ասյօր չկարողացա ավտոմեքենաս լիցքավորել, քանի որ հեղուկ գազի լիցքավորման մի քանի կետեր փակ էին, իսկ աշխատակիցները պատճառաբանում էին, որ հեղուկ գազ չլինելու հիմնական պատճառը Լարսի անցակետի փակ լինելն է:

Սա լուրջ խնդիր է, իսկ լուրջ խնդիրների լուծմանը լուրջ մոտեցում է անհրաժեշտ:

Չեմ կարող ասել, թե արդյո՞ք հնարավոր է այս ամիսների ընթացքում հեղուկ գազի պահեստավորման խնդիր լուծել, թե՞ ոչ, եթե այո, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ չի իրականացվում, ովքե՞ր են այս հարցի պատասխանատուները:

Ստացվում է, որ անգամ եկ օրվա պաշար մենք չունենք, և Լարսի անցակետում որևէ պահի խնդիր առաջանալու դեպքում մեզ մոտ հեղուկ գազի դեֆեցիտ է առաջանալու:

Գուցե դաշտը կանոնակարգելու՞ խնդիր կա:

Լավ կլիներ, որ քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից պատշաճ բացատրություն տրվեր…»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ