12  01  2019

Պայթյուն՝ փարիզյան հացի խանութում. կադրեր



Մոտ 50 մարդ է վիրավորվել Փարիզի կենտրոնում գտնվող հացի խանութում տեղի ունեցած պայթյունից։ Այս մասին հայտնում  է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի ՆԳՆ-ին։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, յոթ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, ևս 11-ը՝ թեթեւ։ Հաղորդվում է նաև 3 զոհի մասին։

Ինչպես տեղեկացնում է PA-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը, հրշեջները վիրավորներին դուրս են բերել պատուհաններից և տարհանել շենքի բնակիչներին։

Ականատեսները ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել են, որ լսել են պայթյունի ձայնը, և մերձակա շենքերում գտնվող մարդիկ ասես հայտնվել են ծուղակում։

Շենքը, որտեղ որոտացել է պայթյունը, գտնվում է Փարիզի 9-րդ օկրուգի Թրեւի փողոցում, Ֆոլի-Բերժեր թատրոնի հարեւանությամբ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը կապ չունի «դեղին անթև բաճկոնների» շարժման հետ, որոնց բողոքի հերթական ակցիաները կանցկացվեն այսօր: Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ