12  01  2019

Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով ակցիաները շարունակվուն են

Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով ակցիաները շարունակվուն են

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիաները շարունակվում են: Հունվարի 12-ին Էջմիածինցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից: Նրանք պահանջում են փոխել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը:

Նրանք Էջմիածին քաղաքում ավտոերթ իրականացնելուց հետո երթով շարժվեցին դեպի Երևան-Էջմիածին ճանապարհ։

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են փակել Երևան-Էջմիածին մայրուղին, սակայն ոստիկաններին դեռևս հաջողվում է կանխել։ Նրանք նաև փողոցում նստացույց իրականացրին, սակայն ոստիկանները կրկին կանխեցին։

Ոստիկանությունը նրանց հորդորում է ակցիա իրականացնել Էջմիածին քաղաքում՝ չխոչընդոտելով մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ