12 01 2019

«Դեղին բաճկոնավոր» է մահացել

«Դեղին բաճկոնավոր» է մահացել

Բելգիայում տեղի «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցի ժամանակ բեռնատար ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել մասնակիցներից մեկը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով RTBF-ին։

Ինչպես հաղորդել են ոստիկանությունում, բողոքի ակցիայի 30 մասնակից Վիզե քաղաքի ավտոճանապարհներին արգելափակել էր բեռնատարների երթևեկությունը։

Ցույցի ժամանակ բեռնատարը, որը վարել է Նիդերլանդների քաղաքացին, վրաերթի է ենթարկել ցուցարարներից մեկին։

Ոստիկանությունը պատահարը դժբախտ պատահար է որակել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ