12 01 2019

Եղանակը՝ հանգստյան օրերին

Եղանակը՝ հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում`

Հունվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-16-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ ։Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 12-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան տեսքով:

Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            11.50C (1981 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -22.70C (2008 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`            -3.10C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ