11  01  2019

Քննարկվել է Նաիրիտի վերագործարկման հնարավորությունը

Քննարկվել  է Նաիրիտի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը հունվարի 11-ին ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների, քննարկել  գործարանի վերագործարկման հնարավորությունը։

Այս մասին Սիսեռյանը գրառում է կատարել սոցցանցում։

«Այսօր կրկին ընդունել էի Նաիրիտի աշխատակիցների մի խմբի՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ միասին:  Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը: Աշխատանքն ու քննարկումներն այս հարցերի շուրջ կշարունակվեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ