09  01  2019

Արտերկրից ժամանող զորակոչիկներին պարզաբանումներ տալու համար շուրջօրյա ծառայություն կիրականացվի

Արտերկրից ժամանող զորակոչիկներին պարզաբանումներ տալու համար շուրջօրյա ծառայություն կիրականացվի

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:  Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոների պահպանմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ