09  01  2019

Հայտնի և հարուստ հայերը․ Rusarminfo

Հայտնի և հարուստ հայերը․ Rusarminfo

Ամենահարուստ ու հայտնի հայերի անունները 2018-ի ընթացքում ներառվել են են համաշխարհային վարկանշային աղյուսակներում, հայտնում է Rusarminfo-ն՝ ներկայացնելով նրանցից մի քանիսին:

Հեղինակավոր Forbes ամսագիրը հունվարին հրապարակել էր «Ռուսական անշարժ գույքի թագավորներ 2018» վարկանշային ցանկը, որում ընդգրկվել են ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը և Գագիկ Ադիբեկյանը:

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ մարդկանց ցանկում, որը հրապարակել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Կրեմլի զեկույցում»:

Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ 2018» ցանկում ընդգրկվել էր միանգամից 8 հայազգի գործարար, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Յանը։

Հայտնի և հարուստ հայերի ցանկում են նաև Ալեքսիս Օհանյանը և Քիմ Քարդաշյանը։

Համաշխարհային վարկանշային աղյուսակներում ընդգրկված մյուս հայերին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ