08 01 2019

Առաջին հայկական հեռուստաալիքը՝ Թուրքիայում

Առաջին հայկական հեռուստաալիքը՝ Թուրքիայում

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր է դուրս եկել հայկական հեռուստաալիք` «Լույս» թերթի համանուն հեռուստաալիքը: 

Gagrule.net-ի հաղորդմամբ՝ «Լույս TV»-ն առաջին ուղիղ եթերը հեռարձակել է հունվարի 6-ին Պոլսի Սբ Վարդանանց և Գում Գափու թաղամասի Սբ Մարիամ եկեղեցիներից` Քրիստոսի ծննդյան տոնին:

«Լույս TV»-ի և «Լույս» լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալն ասել է, որ հեռուստաալիքը «ծնվել է» Ծննդյան տոնի հետ: Աայսուհետ հայերեն և թուրքերեն հեռարձակումներ են ապահովելու:  Քուրալը պատմել է, որ հեռուստաալիքի գաղափարը հոր` 35 տարվա լրագրող Արամ Քուրալի նախագիծն էր:

Հեռուստաալիքը կհեռարձակի հայ համայնքին հետաքրքրող լուրեր, ինչպես նաև արվեստին, մշակույթին, սպորտին, առողջապահությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը վերաբերող հաղորդումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ