08 01 2019

Գյումրիում ու Աշոցքում ձյուն է, Վարդենյաց լեռնանցքը փակ է

Գյումրիում ու Աշոցքում ձյուն է, Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք գյուղում եւ Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա 99 կուտակված ավտոմեքենա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ