07 01 2019

Որոնք են աշխարհի լավագույն օդանավակայանները

Որոնք են աշխարհի լավագույն օդանավակայանները

«Traveller»-ը կազմել է աշխարհի լավագույն օդանավակայանների ցանկը: Անցկացված հարցումների արդյունքում տարբեր անվանակարգերում ընտրվել են աշխարհի լավագույն օդանավակայանները: Ըստ ermenihaber.am-ի՝ ցուցան այսպիսին է.

Բոլոր չափամիշներով ամենալավ օդանավակայանը կրկին ճանաչվել է Սինգապուրի «Չանգի» օդանավակայանը:

Ամենահամալրված օդանավակայան է ճանաչվել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը:

Գեղագիտական առումով առաջինը ճանաչվել է Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանը:

Ներքին սպասարկման տեսանկյունից առաջինը Բութանի «Պարո» միջազգային օդանավակայանը:

Աշխարհի ամենալավ վերազինված օդանավակայանը ճանաչվել է Ֆիջիի «Նադի» միջազգային օդանավակայանը:

Ստամբուլի «Ստամբուլ» օդանավակայանը, որի շինարարությունը դեռ չի ավարտվել հանգրվանել է լավագույն ապրանքանիշ անվանակարգում, ինչպես նաև նշվել է, որպես աշխարհի ամենամեծ օդանավակայաններից մեկը:

Նախատեսվում է, որ Ստամբուլի օդանավակայանի բոլոր 4 բաժինների շահագորշման հանձնվելուց հետո այն դառնալու է աշխարհի  ամենամեծ օդանավակայանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ