03 01 2019

Երևանում բնակիչները հայտնվել են բաց երկնքի տակ․ Shamshyan.com

Երևանում բնակիչները հայտնվել են բաց երկնքի տակ․ Shamshyan.com

Երեւանում հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունցել. ժամը 05:00-ից 05:30-ն ընկած ժամանակահատվածում խոշոր հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Կոզերն թաղամասի մի քանի տների տանիքներում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է և վնասել 58/1, 56, 54 տները: Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են բնակիչները:

Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն բնակիչները հայտնվել են բաց երկնքի տակ, իսկ ներսում գտնվող կենցաղային իրերը և ամբողջ գույքը մեծ մասամբ վերածվել է մոխրակույտի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ