02 01 2019

Երևանի նոր տոնածառը՝ ԱՊՀ տոնածառերի թոփ-3-ի մեջ

Երևանի նոր տոնածառը՝ ԱՊՀ տոնածառերի թոփ-3-ի մեջ

«ՏուրՍթարթ» վերլուծական գործակալությունը ներկայացրել է Անկախ պետությունների համագործակցության երկրների 2019 թվականի  տոնածառերի վարկանիշը՝ ըստ ԱՊՀ մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի բարձրության վերլուծության արդյունքների, գրում է РИА Новости-ն:

Գործակալության տվյալներով՝ ամենաբարձր գլխավոր ամանորյա տոնածառերով ԱՊՀ քաղաքների տասնյակում են ներառվել Աշգաբադը (38 մետր), Բաքուն (37 մ), Երևանը (37 մ), Տաշքենդը (35 մ), Մինսկը (30 մ), Դուշանբեն (28 մ), Մոսկվան (27 մ), Աստանան (25 մ), Բիշքեկը (25 մ) և Թբիլիսին (25 մ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ