30 12 2018

Ավիավթար՝ ՌԴ-ում․ կա 4 զոհ․ տեսանյութ



ՌԴ  կազմում գտնվող Բուրյատիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան Ուդեում մասնավոր ուղղաթիռ է կործանվել, որի ներսում գտնվող 4 անձինք մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռոբինսոն» ուղղաթիռը կործանվել է օդ բարձրանալուց րոպեներ անց, ընկնելիս այն բախվել է ծառերին ու այրվել:

Ուղղաթիռում է եղել նաև Բուրյատիայում հայտնի գործարար Սերգեյ Ռոգովը: Հենց նրան է պատկանել ուղղաթիռը։ Թռիչքը ղեկավարել է օդաչու Բորիսովը:

Վթարի պատճառները դեռևս պարզված չեն, հարուցված է քրեական գործ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ