29 12 2018

Մի՛ վտանգեք ձեր և այլոց կյանքն ու առողջությունը․ հորդոր՝ վարորդներին



Ճանապարհային ոստիկանությունն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին՝ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին, Ճանապարհային ոստիկանությունն այս տարի էլ շուրջօրյա ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության ողջ տարածքում։

«Ճանապարհային ոստիկանությունը ողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:

Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր և երթևեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի վտանգեք ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Մեքենա վարելու դեպքում բացառեք ոգելից խմիչքի օգտագործումը: Ուժեղացված ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես անսթափ վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին կոչ է անում պահպանել Տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:

Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ապահով տարի»,– ասվում է ՃՈ հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ