27 12 2018

2018թ-ին ամենաքիչ վաստակած հոլիվուդյան աստղերը

2018թ-ին ամենաքիչ վաստակած հոլիվուդյան աստղերը

Forbes ամսագիրը ներկայացրել է այն համաշխարհային աստղերին և դերասաններին, որոնք 2018 թվականին ամենաքիչ գումարն են վաստակել, հայտնում է РИА Новости-ն։

Ցանկում առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Սև աշտարակում» նկարահանված Մեթյու Մաքոնահին։ Նա մեկ տարվա ընթացքում վաստակել է 1,1 միլիոն դոլար։

Երկրորդ հորիզոնականում Քրիստիան Բեյլն է՝ 1,5 միլիոն դոլար տարեկան եկամտով, իսկ վատագույն եռյակը եզրափակում է Մետտ Դեյմոնը՝ մոտ 4 միլիոն եկամտով։

Քիչ եկամուտներ ունեցած աստղերի շարքում են նաև Մելիսա Մաքարթնին, Ռիզ Վիզերսպունը, ջենիֆեր Լոուրենսը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ