26 12 2018

Ավտոբուսի օրինազանց վարորդն ազատվել է աշխատանքից

Ավտոբուսի օրինազանց վարորդն ազատվել է աշխատանքից

Երևանի Սարալանջի փողոցով, որը միակողմանի երթևեկելի է, հանդիպակաց ուղղությամբ ուղևորներ տեղափոխած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից: Այս մասն տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Երեկ համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ