25 12 2018

Ծեծկռտուք՝ ուկրաինական ուղիղ եթերում



NewsOne հեռուստաալիքի եթերում Գերագույն Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը կռվել է քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոյի հետ։ 

Ինչպես նշվում է, Մոսիյչուկը վիրավորել է Սեմչենկոյին, ինչի ի պատասխան քաղաքագետը նրան «հոգեպես հիվանդ մարդ» է անվանել, որն անհասկանալի է, թե ինչպես է հայտնվել Ռադայում:

Այդ բառերից հետո Մոսիյչուկը հայհոյելով հարձակվել է Սեմչենկոյի վրա:

Երբ նրանց բաժանել են, պատգամավորը վազել է  Սեմչենկոյի հետեւից եւ ձեռնափայտով հարվածել  նրա մեջքին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ