24 12 2018

Մեկ շաբաթում արտակարգ դեպքերից 3 զոհ կա

Մեկ շաբաթում արտակարգ դեպքերից 3 զոհ կա

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 258 դեպք, որից 112-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 115 կենցաղային կանչ, 44 հրդեհ, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3 եւ տուժել 76 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 6 դեպք, որի հետեւանքով տուժել է 15 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ