24 12 2018

Աշխարհի ամենամեծ ամանորյա խաղալիքը․ տեսանյութ

Աշխարհի ամենամեծ ամանորյա խաղալիքը․ տեսանյութ

Դուբայի առևտրի կենտրոններից մեկում տեղադրվել է աշխարհի ամենամեծ ամանորյա խաղալիքը: Այն ավելի քան մեկ տոննա է կշռում, հայտնում է ТАСС գործակալությունը։

Ինչպես նշվում է, ամանորյա հսկա զարդարանքը տեղադրվել է The Dubai Mall կենտրոնում: Մետաղական «խաղալիքն» ունի մոտ 6.6 մետր բարձրություն և 4.7 մետր լայնություն և կշռում է 1100 կգ:

Խաղալիքը հավաքելու համար 15 մարդուց կազմված թիմն աշխատել է երկու գիշեր: Եվս մեկ գիշեր պահանջվել է այն կախելու համար: Հսկայական կեղևազրկված և գունագեղ նարինջ հիշեցնող գունդը մի քանի այլ՝ չափսերով փոքր-ինչ զիջող խաղալիքների հետ միասին առևտրաժամանցային կենտրոնում տեղակայված կլինի մինչև հունվարի վերջ: Հսկայական տոնական զարդարանքն արդեն ամենամեծն է ճանաչվել աշխարհում: Այն պաշտոնապես ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ