22 12 2018

Հայկական զինուժի կորուստները 2018թ․ նոյեմբերին. Razm.info

Հայկական զինուժի կորուստները 2018թ․ նոյեմբերին. Razm.info

2018 թվականին այս պահի դրությամբ հայկական զինուժում կորուստները կազմում են 42, մինչդեռ 2017-ին այն կազմել է 58: Հատկանշական է, որ թե 2017-ին, թե 2018-ին ոչ մարտական կորուստները կազմել են 33:

Այս տարվա միայն նոյեմբերին հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Բոլոր կորուստներն էլ ոչ մարտական են, հաղորդում է Razm.info-ն:

• Նոյեմբերի 6-ին հրազենային վիրավորումից մահացել է  ՊԲ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) մասով։

•Նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին շրջվել է ՀՀ ՊՆ բեռնատար մեքենա: Վթարից զոհվել են ՀՀ ՊՆ ժամկետային 4 զինծառայողներ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (1998թ), Հրանտ Արայի Գասպարյանը (1998թ.) ծնված,  Էդգար Արմենի Հունանյանը (1998թ.), Դավիթ Բենիամինի Մելքոնյանը (1998թ.):

• Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքում ձնահոսքի պատճառով մահացել է 1994 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մհեր Հովսեփյանը։

2018–ի հունվարից-նոյեմբերի 30-ը հայտարարվել է հայկական բանակում 42 մահվան մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ