22 12 2018

Էս անբարոյականությանն ինչպե՞ս է դիմանում Միածնի Սրբազան տարածքը. Լիլիթ Գալստյան

Էս անբարոյականությանն ինչպե՞ս է դիմանում Միածնի Սրբազան տարածքը. Լիլիթ Գալստյան

Lիլիթ Գալստյանը, անդրադառնալով Էջմիածնում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ ցուցարարներին միացած Հակոբ Հակոբյանին, իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փրփրադեզ կրքով ու անկոտրում հեղափոխականի պաթոսով Մանվել Գրիգորյանին ինքնահրկիզվելու հորդոր է հնչեցնում նախկին պատգամավոր, «ռեժիսոր ու պրոդյուսեր» Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ով ընդամենը մի քանի տարի առաջ մեղադրվեց ապօրինի ձեռնարկատիրության, հարկային պարտավորություններից խուսափելու և պետությանը հասցրած խոշոր վնասի համար․․․ Նրա այլ արկածների մասին կլռեմ։ Մենք՝ հեչ․․․ժողովրդի հիշողությունը կարճ է, ցորենը որոմից զատելու իմաստնությունը՝ մթագնած։ Հանկարծ Մանվել Գրիգորյանին որոմի տիրույթում չտեղակայեք․ գիրս իր մասին չէ։ Պարզապես մտածում եմ՝ էս բազմաշերտ անբարոյականությանը ոնց ա դիմանում Միածնի Սրբազան տարածքը։ Տեր, Ողորմեա»:

Հիշեցնենք, որ Էջմիածնում բողոքի ակցիա է իրականացվում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ