21  12  2018

Բարսելոնայում ևս զանգվածային ցույցեր են․ կա 60 տուժած

Բարսելոնայում ևս զանգվածային ցույցեր են․ կա 60 տուժած

Կատալոնիայում Իսպանիայի կառավարության դեմ բողոքի ակցիայի ընթացքում նվազագույնը 60 մարդ է տուժել: Այս մասին թվիթերյան էջում հայտնել է Արտակարգ օգնության տարածաշրջանային ծառայությունը, գրում է ТАСС-ը։

Տուժածներից 30-ը ոստիկաններ են։ Ցույցերի ընթացքում  վերջին տվյալներով 11 մարդ է ձերբակալվել։

Ուրբաթ օրն ողջ Կատալոնիայով մեկ բողոքի գործողություններ են ընթանում՝ վարչապետ Պեդրո Սանչեսի մասնակցությամբ Իսպանիայի նախարարների խորհրդի նիստի պատճառով, որն անցկացվել է Բարսելոնայում: Բողոքների մասնակիցները արգելափակում են երթևեկությունը և բարիկադներ կառուցում:

Բողոքի գործողությունների ընթացքում Տարածաշրջանային ոստիկանությունը ստիպված է եղել պարբերաբար  ուժ կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական պատը եւ հասարակական կարգի պահապանների վրա տարբեր տեսակի առարկաներ նետել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ