14  12  2018

Խորհրդարանական ընտրություրններին ատելության խոսքի աճ կար համացանցում. ՄԻՊ

Խորհրդարանական ընտրություրններին ատելության խոսքի աճ կար համացանցում. ՄԻՊ

Ընտրությունների օրը մեզ մոտ արձանագրվել են որոշակի ահազանգեր` կապված, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման հետ, ցուցակների ճշտման հետ և այլն:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Արման Թաթոյանն` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը ՄԻՊ կողմից արձանագրած մարդու իրավունքների խխատումներին:

Թաթոյանը նշեց, որ նախնական դիտարկումը ընտրության հետ այն է, որ քվեարկությունն անցավ խաղաղ մթնոլորտում` առանց որևէ լարվածության, և այդ առումով կարևոր էր, որ դիտորդների, լրագրողների աշխատանքի խոչընդոտների դեպքեր, լարվածություն չունեցանք, նախկինում այդպիսի խնդիրներ անընդհատ լինում էր:

Ըստ Թաթոյանի` քվեարկության օրը միայն ստացել են 89 ահազանգ, ուսումնասիրել են մոտ 900 հրապարակում.

Թաթոյանը միևնույն ժամանակ նշեց, որ այս ընտրություրններն աչքի են ընկել նրանով, որ ատելության խոսքի, վիրավորանքի աճ կար համացանցում և սոցիալական մեդիայում:

«Ես գտնում եմ, որ հիմա բոլորիս առաջնահերթ խնդիրը պետք է լինի որքան հնարավոր է դա վերացնելը: Չի կարելի դա թույլ տալ, իսկ անհանդուրժողականությունը սոցիալական մեդիայում արդեն որքան ժամանակ է շարունակվում է և այս ընտրությւոնները պետք է այն բաժանարար գիծը լինեն, որ վերջ, փակենք այդ էջն ընդհանրապես»,- եզրափակեց նա:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ