14 12 2018

Պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը. Բողոքի ակցիա

Պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը. Բողոքի ակցիա

Կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցները, ինչպես նաև կենդանասերները դեկտեմբերի 14-ին բողոքի ակցիա են անցկացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրենի՝ Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նրանք պնդում են, որ կենդանիների վերջին անկումները կապված են վատ և ոչ մասնագիտական կառավարման հետ, սակայն փորձ է արվում այդ ամենը բարդել աշխատակիցների վրա։

Կենդանասերներն էլ իրենց հերթին պնդում են, որ իրենք ունեն իրենց առաջարկներն ու դիտողությունները: Նրանց խոսքով՝ մեր կենդանաբանական այգում թութակներին կերակրում են կոմբիկերով. «Էդ ոչխար չի, ցուլ չի, կով չի։ Ինքը գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ ավելացնելով, որ բեզոարյան այծի անկման պատճառն այն չէ, ինչ հրամցվում է պաշտոնապես, այլ այն է, որ այծը փախել էր տարածքից և նրան ճանապարհին մեքենա է հարվածել:

Աշխատակիցները պնդեցին, որ իրենք նկատողության ծանուցումներ են ստանում, պատճառը տնօրենի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին մասնակցելն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին հայտարարվեց զեբրի անկման մասին: Կենդանաբանական այգու տնօրենը զեբրի թունավորման մեջ դիտավորություն է տեսնում: Վերջերս անկել էր նաև բեզոարյան արծ և կոկորդիլոս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ