12 12 2018

Տարվա ամենաթանկ հեղինակները

Տարվա ամենաթանկ հեղինակները

Forbes ամսագիրը կազմել է ամենաթանկ վճարվող գրողների ցանկը։ Ցանկում 11 հեղինակ կա, որից երկուսը կիսել են 10-րդ հորիզոնականը։ Այս մասին գրում է Korrespondent.com-ը։

Միասին վերցրած՝ տարվա ամենաթանկ վճարվող գրողներն այս տարի վաստակել են 283 միլիոն դոլար և վաճառել 24 միլիոնից ավելի օրինակ գիրք ԱՄՆ-ում։

Առաջին հորիզոնականում Ջեյմս Պետերսոնն է, ով 2018 թվականին վաստակել է 86 միլիոն դոլար։ Նա հայտնի է դարձել խուզարկու Ալեքս Կրոսի մասին վեպերով։ Երկրորդ հորիզոնականում Ջոան Ռոլինգն է, ով նախորդ տարի ցանկի առաջատար դիրքում էր։ Նա այս տարի վաստակել է 54 միլիոն դոլար։

Եռյակը փակում է Սթիվեն Քինգը՝ 21 միլիոն դոլարով։

Թանկ վճարվող գրողների շարքում են նաեև Ջոն Գրիշեմը, Ջեֆ Քեննին, Դեն Բրաունը, Մայքլ Վոլֆը, Դանիելա Սթիլը, Նորա Ռոբերթսը, Ռիկ Ռիորդանն ու այլք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ