09 12 2018

Եվրոպայի ամենաթանկարժեք տոնածառը. լուսանկարներ, տեսանյութ



Գերմանիայում զարդարել են Եվրոպայի ամենաճոխ և թանկարժեք սուրբծննդյան տոնածառը: Այս մասին գրում է Global News կայքը:

Ծառը բուրգի տեսք ունի, որը զարդարված է 2,6 մլն դոլար արժողությամբ 2018 հատ ոսկյա մետաղադրամով: Տոնածառի բարձրությունը 3 մետր է, քաշը՝ 63 կիլոգրամ:

Այն զարդարելու համար մեկ ժամ է պահանջվել: 

Ծառի հեղինակը թանկարժեք մետաղների վաճառքով զբաղվող Pro Aurum գերմանական ընկերությունն է: Ոսկե տոնածառն ընկերության գրասենյակում կմնա մինչև դեկտեմբերի 15-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ