09 12 2018

Փաշինյանին սատարող ֆեյսբուքյան ֆեյքերը․ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ

Փաշինյանին սատարող ֆեյսբուքյան ֆեյքերը․ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ

Իշխանափոխության ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը Facebook սոցիալական ցանցում համակարգված աջակցություն են ցուցաբերել կեղծ օգտահաշիվները, որոնց շնորհիվ ցանցում մեծամասնության իմիտացիա է ստեղծվել: Իշխանափոխությունից հետո Փաշինյանին սատարող կեղծ օգտահաշիվների թիվը կտրուկ աճել է, իսկ նրանց գործունեությունը ցանցում դարձել է ավելի համակարգված և թիրախային:

Այս համատեքստում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն Facebook սոցիալական ցանցում մոնիթորինգ իրականացրինք և հայտնաբերեցինք վերոգրյալ գործառույթն իրականացնելու համար ստեղծված 2000-ից ավել հին ու նոր կեղծ օգտահաշիվներ:

Կեղծ օգտահաշիվների հիմնական գործառույթը Նիկոլ Փաշինյանի էջում հավանումների, մեկնաբանություններ գրելու և նյութերը տարածելու միջոցով հանրային բարձր աջակցության իմիտացիա ապահովելն է եղել: Այս օգտահաշիվները ժամանակ առ ժամանակ ատելության խոսքի քարոզ և խտրականության կոչեր են անում, և այդ ամենը կատարվում է խիստ համակարգված ձևով, ինչից էլ կարելի է ենթադրել, որ նրանք հրահանգավորվում են կառավարության անդամների կամ ՔՊ կուսակցության կողմից:

Այս արատավոր երևույթի դեմ պայքարելու նպատակով ՀԿ-ն հրապարակում է այդ կեղծ օգտահաշիվների առաջին մասը, որտեղ հիմնականում ներառված են Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հավանումներ ապահովելով զբաղված և նյութերը մեկնաբանած կեղծ օգտահաշիվները: Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից համակարգվող արդեն իսկ հայտնաբերված 2000-ից ավել կեղծ օգտահաշիվների տվյալները մշակվում են և պարբերաբար կներկայացվեն ձեր դատին։

Es Em

https://www.facebook.com/Es.em.U.Du

Alen Sn Sayadyan 

https://www.facebook.com/profile.php?id=100009249036901

Nata Mon

https://www.facebook.com/profile.php?id=100009408303078

Liana Sahakyan 

https://www.facebook.com/liana.sahakyan.3990

Гор Багдасарян 

https://www.facebook.com/sari.xamish

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ