08 12 2018

37 000 դոլար է գտել և վերադարձրել տիրոջը

37 000 դոլար է գտել և վերադարձրել տիրոջը

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ թբիլիսցի ուսանողուհին, փողոցից գտնելով 37․000 դոլար, այն ոստիկանության միջոցով հանձնել է տիրոջը։ Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ  այդ ազնիվ քայլի հեղինակը մեր հայրենակցուհի, ծնունդով Ջավախքից Կարինե Բագիրյանն է, որին ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։ Նա ասել է, որ այդ մարդկային քայլը ցույց է տալիս, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ