07 12 2018

Լիտվայի նախագահը՝ էկոնոմ դասում

Լիտվայի նախագահը՝ էկոնոմ դասում

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ուկրաինա է մեկնել սովորական չվերթով՝ էկոնոմ դասով: Այս մասին հայտնում է Korrespondent.net

«Մեկնում ենք Ուկրաինային աջակցելու», - Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է Գրիբաուսկայտեն լիտվերեն ու ուկրաիներեն:

Էջում հրապարակված նկարում երևում է, որ նախագահը ճամփորդում է էկոնոմ դասով՝ նստած լինելով այլ ուղևորների հետ:

Գրիբաուսկայտեի Կիև պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ երկու երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ