06 12 2018

Փախուստի փորձ Նուբարաշեն ՔԿՀ-ից

Փախուստի փորձ Նուբարաշեն ՔԿՀ-ից

Դեկտեմբերի 6-ի գիշերը ժամը 04:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Է. Վ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.3մ.1կ., 183հ.3մ.3կ., 131հ.2մ.2,3,4,6կ., 139հ.1մ., 138հ.1մ.) և Փ. Մ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.2մ.4կ.) խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով խցից դուրս են եկել հիմնարկի արգելագոտու տարածք, որտեղ անցնելով փշալարի արգելապատնեշը՝ փորձել են տեղաշարժվել դեպի հիմնարկի ելքը:

Այս մասին տեղեկանում ենք ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։  Ժամապահի և հերթապահ խմբի ծառայողների աչալրջության և զգոնության շնորհիվ կալանավորված անձանց փախուստի փորձը կանխվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ