04 12 2018

Արարատի մարզպետը հաստատել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի մասնակցությամբ միջադեպի մասին

Արարատի մարզպետը հաստատել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի մասնակցությամբ միջադեպի մասին

Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, ըստ որի, «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրական տարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև վիճաբանություն է եղել:

 «Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:

Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, իմ որոշմամբ ազատվել է աշխատանքից:

Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում: Իմ թիմում շարունակում է տիրել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը:

 Սա ես որակում եմ որպես ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում: Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,-հավելել է Գարիկ Սարգսյանը:

 Նշենք, որ ոստիկանությունում այդ միջադեպի առնչությամբ նյութեր են պատրաստվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ