03 12 2018

ՊՎԾ-ն «վիզ է դրել», որ մի բան գտնի. «Հրապարակ»

ՊՎԾ-ն «վիզ է դրել», որ մի բան գտնի. «Հրապարակ»

Ինչպես հայտնի է, վարչապետին կից Պետական վերահսկողական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ էր անցկացնում Երևանի պետական համալսարանում։ Դեկտեմբերի 1-ին ավարտվել է ստուգումների անցկացման ժամկետը, սակայն ՊՎԾ-ն այն երկարաձգել է։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Նրան հարցրինք, թե նախնական ստուգումների արդյունքներով ՊՎԾ-ին որևէ բան հաջողվե՞լ է գտնել։ Ասաց, որ ինքը ոչ մի նախնական տվյալի չի տիրապետում․

«Ստուգումները չեն վերջացել, իրենք լրացուցիչ ժամկետը երկարացրել են, պետք է սպասել, որ ավարտվի, և իրենք կասեն։ Ես ոչ մի նախնական տվյալ չունեմ։ Իրենք էդպես որոշում են, երևի չեն հասցրել բոլորը ուսումնասիրել, այդ պատճառով էլ ժամկետը երկարացրել են»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ նախքան ստուգումների արդյունքների պարզ դառնալը, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ շուտով ԵՊՀ-ում խոշոր չարաշահումներ կբացահայտվեն, ինչին ի պատասխան ռեկտոր Սիմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ որևէ չարաշահում չկա ԵՊՀ-ում, և ՊՎԾ-ն ոչ մի բան չի կարող գտնել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Hraparak.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ