03 12 2018

Նախորդ շաբաթվա արտակարգ դեպքերը՝ ամփոփ

Նախորդ շաբաթվա արտակարգ դեպքերը՝ ամփոփ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 277 դեպք, որից 147-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 109 կենցաղային կանչ, 58 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 12 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ