03 12 2018

ԱՄԷ-ի անձնագիրն աշխարհում «ամենաուժեղն» է

ԱՄԷ-ի անձնագիրն աշխարհում «ամենաուժեղն» է

Passport Index պորտալը նոր վարկանիշային աղյուսակ է հրապարակել՝ հայտնելով աշխարհի «ամենաուժեղ» անձնագրով երկրի անունը:  Այս մասին գրում է Mk.ru-ն։

Պարզվում է, որ իրենց անձնագրերով առանց վիզայի ամենից շատ երկրներ ճամփորդելու հնարավորություն ունեն Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները: ԱՄԷ-ի անձնագրով հնարավոր է ազատ ճամփորդել 167 պետություն:

«Աշխարհը բացում է իր դռները ԱՄԷ-ի ժողովրդի առաջ»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է երկրի փոխնախագահ ու վարչապետ, Դուբայի շեյխ Մուհամեդ բեն Րաշիդ Ալ Մակթումը:

Երկրորդ հորիզոնականում է սինգապուրյան անձնագիրը. Սինգապուրի քաղաքացիները կարող են առանց վիզայի մասին մտահոգվելու ուղևորվել 166 երկիր: ԱՄԷ-ին ու Սինգապուրին հաջորդել են Գերմանիան, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Իտալիան և Նիդեռլանդները:

Ընդհանուր առմամբ ցուցակում ներառվել է 199 երկիր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ