02 12 2018

Հորդորեք չարժեզրկել ազատագրական պայքար բարձրագույն արժեքը․ բաց նամակ

Հորդորեք չարժեզրկել ազատագրական պայքար բարձրագույն արժեքը․ բաց նամակ

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ազատամարտիկների հանձնախմբի բաց նամակը Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

«Հարգելի պարոն Փաշինյան.Մեր վրդովմունքն ու հիասթափությունն ենք հայտնում Ձեր կողմից ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և նրա մարտական ընկերների հասցեին հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ: Ոչ ոք իրավունք չունի վարկաբեկելու և վիրավորելու Հայաստանի անկախացման և Արցախի ազատագրման գործում հսկայական ավանդ ունեցող ազգային և քաղաքական գործիչ Հրանտ Մարգարյանին և նրա հետ մարտական ուղի անցած ազատամարտիկներին: 

Նույն Հրանտ Մարգարյանն էր, որ ազատամարտի առաջին իսկ օրերից զբաղվում էր Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմամբ, համակարգում մարտական ջոկատների համալրման և սպառազինության աշխատանքները: Նույն այդ տղաներն էին, որ իրենց կյանքի գնով կերտում էին մեր պետականությունն ու անվտանգությունը:Հրանտ Մարգարյանն ընդամենը ահազանգել է,˒ որ Հայաստանը սպառազինության հետ կապված խնդիրներ ունի, որ պետք չի Ազատագրական պայքարը պաշտպանողներին սպառնալ և հեղինակազրկել՝ դրանով արժեզրկելով հենց Ազատամարտը, որ եթե մեղադրանքներ կան, թող հնչեցվեն կոնկրետ անուններ, որ մի քանի քվեի համար չարժե հասարակությունը մասնատել…Հարգելի պարոն Փաշինյան, Ազատագրական պայքարն այն արժեքն է, որը ոչ համեմատության, և ոչ էլ սակարկման ենթակա չէ: Հորդորեք Ձեր թիմին չարժեզրկել այդ բարձրագույն արժեքը. այն անգին է, քանզի ձեռք է բերվել մեր հազարավոր ընկերների կյանքի ու արյան գնով: 

Ավելի քան վեց ամիս է, Դուք ոչ թե ընդդիմադիր պատգամավոր եք կամ լրագրող, այլ հանդիսանում եք Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ներկայացնելով Հայաստանը ողջ աշխարհում: Խնդրում ենք, զերծ մնացեք հասարակությանը սևերի ու սպիտակների, չարերի ու բարիների, ժողովրդի ու դրա թշնամիների տրոհելուց: Արտաքին վտանգներն ու ներքին սպառնալիքները մեզանից համախմբվածություն են պահանջում…Ակնկալում ենք, որ ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ քարոզարշավը կպահեք քաղաքական բանավեճի և երկխոսության ծիրի մեջ:

Հարգանքով` Արցախյան Ազատամարտի մասնակիցներ

Հ.Գ. Վստահ ենք՝ այս արդար հորդորին միանում են նաև հարյուրավոր ազատամարտիկներ Արցախից, Հայաստանից և ամբողջ աշխարհից

1. Ս. Անտոնյան

2. Ս. Ավետիսյան

3. Ռ. Այվազյան

4. Վ. Ավանեսյան

5. Ա. Առուստամյան

6. Ա. Բիլյան

7. Ա. Բաբայան

8. Շ. Թադևոսյան

9. Ա. Հայրապետյան

10. Մ. Հարությունյան

11. Ս. Մելիքսեթյան

12. Գ. Մկրտչյան

13. Մ. Մանասյան

14. Ռ. Մանուկյան 

15. Ա. Պետրոսյան

16. Վ. Պողոսյան

17. Հ. Սեփոյան

18. Գ. Սիմոնյան

19. Ա. Նավասարդյան

20. Կ. Փայտյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ