30 11 2018

Ծառայել եմ Լևոնի հետ, նույն վրանում քնել, նույն ճաշարանում հաց ենք կերել․ Hraparak.am

Ծառայել եմ Լևոնի հետ, նույն վրանում քնել, նույն ճաշարանում հաց ենք կերել․ Hraparak.am

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, հակադարձել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ռ. Քոչարյանի որդիների ծառայությունն անցել է ոչ թե Ղարաբաղում՝ դիրքերում, այլ ուրիշ տարբերակով: Լևոնը  դա համարում է սուտ։ Հրապարակել  է ծառայությունից նկարներ։

Լևոնի հայտարարության արձագանքները շատ ջերմ են, իսկ ֆեյսբուքյան օգտատերերից մարդիկ կան, ովքեր գրում են, որ ծառայել են Լևոնի հետ, հայտնում է Hraparak.am-ը։

Anna Abrahamian - Հրաշալի եք գրել, միևնույն ժամանակ, ողբերգական է, որ որոշ անադեկվատներ նման ծանր փորձությունների հետ կապված մարդկանց կյանքի էջերի հետ են խաղում՝ հանուն նեղ անձնական շահերի։ Հուսամ, նման մութ ժամանակները շուտով կվերջանան։ Շնորհակալություն անձամբ Ձեր և բոլոր նրանց ծառայության համար, ովքեր պաշտպանեցին մեր բոլորի անդորրը, ու վստահաբար, վերստին պատրաստ են ծառայելու։ Մենք Ձեր կողքին ենք, Հայաստանն ու Արցախը մեկ են, բոլորս միասին՝ մեկ բռունցք։

Վահե Եփրիկյան - Սպասված արձագանք էր քո կողմից եղբայր ու չափազանց ակտուալ այն պայմաններում, երբ բանակի կամ ծառայության《երեսը》չտեսած գործիչներ փնովում ու նսեմացնում են այն, ինչը միակ երաշխավորն է հայոց պետականության։Եթե Ռոբերտ Քոչարյանը հատուկ շռնդալից դիֆերամբներով չի զորակոչել իր որդիներին, դա ամենևին էլ չի խոսում վերջիններիս՝《տանը ծառայելու》մասին, հակառակը՝ դա առհավատչյան է, որ հայրենյաց պաշտպանությունը պարտականություն է ու անհրաժեշտություն, ոչ թե դիվիդենտների հավաքագրման եղանակ։Բարի ծառայություն բոլոր զինվորներին՝ երաժիշտներից ու վարորդներից մինչև կապավոր ու սահմանապահ։

Hrant Tonoyan- Ես էլ եմ էտ ժամանակ ծառայել, իրար հետ նույն վրանում քնել ենք, նույն ճաշարանում էլ հաց ենք կերել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Hraparak.am-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ