28 11 2018

Ձեզ լսում են մայրեր, ում որդիները գնացին ծառայության ու հետ չեկան

Ձեզ լսում են մայրեր, ում որդիները գնացին ծառայության ու հետ չեկան

Արցախի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության մամուլի քարտուղար Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսինքն սկսված է Արցախի հետ կապված ամեն ինչի նսեմացման թավշյա գործընթա՞ցը։

Նիկոլ Փաշինյան, ասում եք` ղարաբաղցի ղեկավարներից ոչ մեկի որդին չի ծաառայել ու միայն ձեր որդին է ծսռայո՞ւմ այսինքն, էսքան ողորմելի ե՞ն ձեր տեղեկութուններն ու պատկերացումները. թե՞ դրա համար էիք ձեր որդուն ծառայության ուղարկելը այդպիսի պաթոսով լուսաբնել, որ էսօր դրոշակ սարքե՞ք այսինքն, եթե ղարաբաղցի ղեկավարները իրենց որդիներին սուս ու փուս են ուղարկում ծառայության, դա ծառայություն չի՞, բա դուք, որպես գլխավոր հրամսնատար, տեղյակ չեք, որ աշխարհի լավագույն 5 դիպուկահար կրակոցից մեկը պատկանում է ղարաբաղցի գեներալ~ղեկավարի զավակին, ով ժամկետային ծառայող էր։

Բա դուք տեղյակ չե՞ք, որ Արցախի նախագահի որդին կարգապահ ժամկետային էր հա, երևի, որ Բակո Սահակյանն էլ ուղղաթիռով գնար որդուն այցելության` կիմանայիք, որ ղեկավարի որդին ծառայում է։ Որ սկսեմ թվարկել ծառայած որդի ունեցող ղեկավարներին, երկար է ստացվելու։

Ավելի ճիշտը էն ա, որ ձեր խոսքում կոնկրետիկա լիներ ու կխնդրեի մատնանշել այն ղարաբաղցի ղեկավարին, ում զավակը չի ծառայել։ Ու, իմիջայլոց, տղամարդը, պատերազմող երկրի հայ տղամարդը պիտի ամաչի որդու ժամկետային ծառայության մասին խոսել, որպես թե լավություն է անում իր երկրին։

Ու խոսելիս մտաբերեք, որ ձեզ լսում են մայրեր, ում որդիները գնացին ծառայության ու հետ չեկան ... նրանք ոչ միայն սուս ու փուս են ծառայել ու ծառայում, այլ նաև կյանք տվեցին ծառայությանը։ Հետո ինչ, որ նրանք վարչապետ հայր չունեն, որ ամբիոններից այդ մասին գոչի` ընտրությունից~ընտրություն ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ