26 11 2018

Ինչպես են ԱՄՆ սահմանապահները հետ մղել ներգաղթյալներին․ տեսանյութ, լուսանկարներ

Ինչպես են ԱՄՆ սահմանապահները հետ մղել ներգաղթյալներին․ տեսանյութ, լուսանկարներ

The Guardian-ը և Daily Mail-ը լուսանկարներով և տեսանյութով անդրադարձել են ամերիկացի սահմանապահների ու Հարավային Ամերիկայից ժամանած ապօրինի գաղթականների՝ նոյեմբերի 25-ին տեղի ունեցած թեժ բախումներին։

Մոտ 500 ներգաղթյալ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, փորձել են ապօրինաբար հատել ԱՄՆ սահմանը, իսկ ամերիկյան կողմն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել: Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ին սահմանակից մեքսիկական Տիխուանայում, որի քաղաքապետն ավելի վաղ մարդասիրական ճգնաժամ էր հայտարարել։ Նա դժգոհել էր, որ իշխանությունները չեն կարողանում լուծել քաղաք ժամանած մոտ 5.000 ներգաղթյալներին ապաստան տրամադրելու հարցը:

Ամերիկա-մեքսիկական սահմանին 7.415 ներգաղթյալ է կուտակվել։ Նրանց մեծ մասը Հոնդուրասից է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ